Արևի էներգիան՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Մարկ Գարգարյան
December 25, 2025
SMART

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն այժմ ավելի համահունչ է իրեն շրջապատող չքնաղ բնությանը. այս տարեսկզբին տեղադրված արևային համակարգի շնորհիվ ՍՄԱՐԹ ավանը գրեթե մեկ տարի է՝ օգտագործում է մաքուր և ապահով էներգիա։ Սա ներդրում է, որի դրական ազդեցությունը զգալի է արդեն այսօր։

2024 թ.-ի ավարտին գործարկված 179 կՎտ հզորությամբ համակարգը տարեկան արտադրում է 258,000 կՎտ մաքուր էներգիա՝ բավարարելով ՍՄԱՐԹկենտրոնի կարիքների ավելի քան 60%-ը։ Արդյունքում մենք ունենք ոչ միայն շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու, այլև կայուն կրթական միջավայր։

Խնայողություն, որ ստեղծում է նոր հնարավորություններ

Տարվա ընթացքում արևային էներգիայի համակարգն օգնել է նվազեցնել շահագործման ծախսերը մոտ 38,250 ԱՄՆ դոլարով։ Այս խնայողությունը կարող է ուղղվել ավելի կարևոր նպատակի՝ կրթական ծրագրեր, ուսանողների աջակցություն և Հայաստանի մանուկների համար նոր հնարավորությունների ստեղծում։

Միևնույն ժամանակ, համակարգը տարեկան նվազեցնում է 192 տոննա CO₂-ի արտանետումները՝ ամրապնդելով ՔՈԱՖ-ի՝ շրջակա միջավայրը պահպանելու հանձնառությունը, ինչպես նաև ոգեշնչելով այլ նմանատիպ կառույցների։

Փորձահեն ուսուցում

ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների համար արևային վահանակները պարզապես ենթակառուցվածք չեն․ դրանք դարձել են ուսումնական գործընթացի կարևոր մաս։ Ուսանողները կարող են տեղում ուսումնասիրել վերականգնվող էներգիան և տեսական գիտելիքները ծառայեցնել իրական խնդիրների լուծման համար։

Օպտիմում էներջի Գրուպի հետ համագործակցության արդյունքում ստեղծվել են նոր հնարավորություններ՝ վերականգնվող էներգիան ուսումնասիրելու և նոր հմտություններ զարգացնելու համար։

Արևային էներգիան՝ լուսավոր ապագայի հիմք

Ամեն քայլ հիշեցնում է, որ մտածված ներդրումները երկարաժամկետ ազդեցություն ունեն։ Այս նախագիծը հնարավոր է դարձել Բեդյան ընտանիքի շնորհիվ, ում աջակցությունը շարունակում է լուսավորել ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների ու նրանց համայնքների ապագան։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

January 7, 2026
Կատեգորիա

«Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան»

December 25, 2025
Կատեգորիա

Ֆուտբոլ ծրագրի մեկնարկը՝ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

January 7, 2026
Կատեգորիա

GIS-ը՝ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգի առանցքում

November 19, 2025
Կատեգորիա

Արեն Երանոսյան. «Ես երբեք չեմ դադարում սովորել»

November 19, 2025
Կատեգորիա

Լուսինե Ազարյան. ՍՄԱՐԹ-ի շտապ օգնությունը

December 25, 2025
Կատեգորիա

Արևի էներգիան՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում